Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանակումներ ՕԵԿ-ում

Քաղաքականություն
oek-party-logo2

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես` քաղաքական խորհուրդի որոշմամբ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը: Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Պողոս Շահինյանը: Քաղաքական խորհուրդը նաև լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Այս մասին հայտնում է ՕԵԿ մամլո ծառայությունը։