Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ուզենան՝ հայերեն կխոսեն

Քաղաքականություն
etm-lsumner4

ԱԺ-ում «ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին ՀԿ-երի կողմից հարց ուղղվեց ԵՏՄ աշխատանքային լեզվի մասին: Փոխնախարարը պատասխանեց,որ ԵՏՄ-ում աշխատանքային լեզուն ռեւսերենն է, սակայն դա չի խանգարում անդամ պետություններին հանդես գալու իրենց պետական լեզվով: Քննարկմանը մասնակից ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանին հետաքրքրում էր՝ ԵՏՄ անդամակցելիս արդյոք կունենա հնարավորություն վարելու ինքնուրույն արտաքին քաղաքականություն. «Եվ ի վերջո, ինչո՞ւ ԵՏՄ անդամակցության հարցը հանրաքվեի չդրվեց: Բացի այդ, ուզում եմ իմանալ, պարոն Քոչարյան, դուք ինչպե՞ս եք քվեարկել 1991թ. հանրաքվեին»: Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ, բնականաբար, ինքը միշտ կողմ է եղել ՀՀ անկախացմանը, նույնիսկ ԽՍՀՄ տարիներին. «Իսկ ձեր մյուս գնահատականները սուբյեկտիվ են ու չեն համապատախանում իրականությանը: ՀՀ-ն արտաքին քաղաքականության իր բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն»: