Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ. Հայ մարզիկները պետք է մեկնեն Բաքու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
unnamed11

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն գտնում է, որ «հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը եւ կարեւորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո»: Այս մասին նշվում է ՀԱՕԿ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ  նոյեմբերի 21-22-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Բաքվում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված հարցը: Եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: «Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարար եւ սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ եւս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաեւ որոշում է կայացվել  45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: