Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Հարությունյանը գրավեց երրորդ տեղը

Սպորտ
15df319cf9038ac4e9c632ccae9bfed1

Հայաստանը ներկայացնող Գեւորգ Հարությունյանը հաջող հանդես եկավ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված BEHIN BAZAFARIN OPEN շախմատի միջազգային մրցաշարում: Այսօր կայացած վերջին տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հաղթեց իրանցի Մեհդի Մահդավիրադին եւ վաստակեց 7,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին եւս չորս շախմատիստներ, սակայն լրացուցիչ գործակիցներով Գեւորգ Հարությունյանը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Պուրիա Դարինիին, որը ընդամենը մեկ միավոր կորցրեց 9 հնարավորից: Մեր մյուս մասնակիցները՝ գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը (6,5 միավոր), միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը (6) եւ առաջին շարքային Հովհաննես Հակոբյանը (5 միավոր) մրցաշարն ավարտեցին համապատասխանաբար 12-րդ, 26-րդ եւ 77-րդ տեղերում: