Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վերնիսաժի գործով դատավարությունը սկսվեց (տեսանյութ)

Վերնիսաժի կրակոցների աղմկահարույց գործով տուժող Մնացական Սուքիասյանը բերման կենթարկվի։ Այսօր կայացած առաջին դատական նիստում նման որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։ Նա որեւէ պատշաճ տեղեկատվություն չէր ներկայացրել, ուստի բացակայությունը համարվեց անհարգելի։ Ընդհանրապես՝ դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով եւ տեւեց ընդամենը 15 րոպե։ Մինչ դատական նիստը վատացել էր ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի ինքնազգացողությունը։