Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ նախարարը կայցելի Շվեդիա

Քաղաքականություն
878523ccfbb89f77fe3d7ff61f4e9ef1

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա: Ստոկհոլմում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ