Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չունենալով 3-րդ անգամ նախագահելու հնարավորություն՝ սահմանադրությունն է փոխում (տեսանյութ)

Քաղաքականություն
4f24ab27b0157e122c75e12a29aa1043

«Առաջին անգամ վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական ընդդիմությունը խոսում է շատ պարզ, մարդկային լեզվով՝ առաջարկելով իշխանություններին հրատապ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են հասարակության առջև, որն էլ իշխանությունները մերժում են։»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Ըստ նրա՝ այսօր Հայաստանում առկա է ոչ թե 12, այլ 112 պրոբլեմ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, բայց այդ 12-ը՝ առավել ճչացող խնդիրներն են, որոնք եռյակը ընդգրկել է իր պահանջագրում Սաhմանադրական բարեփոխումները նա համարում է իշխանությունների կողմից վերարտադրվելու քայլ. «Չկարողանալաով 3-րդ անգամ նախագահ դառնալ, որը այս Սահմանդրությամբ արգելված է, փորձում են լուծարել նախագահի ինստիտուտը և մեծացնել Ազգային ժողովի դերը և դրանով փորձել կառավարել Հայաստանը»։ Քաղաքագետը նկատում է, որ ստեղվծած իրավիճակում Հայաստանը ունի երկու տարբերակ՝ կամ գնալ երկխոսության, կամ կկատարվի այն, ինչ Ուկրաինայում։ Վերջին տարբերակը սակայն նրա համար անընդունելի է։ «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված արտախորհրդարանական ուժերի միացումը եռյակին, հատկապես եթե հաշվի առնենք,որ դրանք հիմնականում քոչարյանական ուժերն են, բանախոսն ասաց, որ այս պարագայում որևէ ուժին պիտակավորել, թե նրանք ում են ներկայացնում կամ ներկայացրել, ճիշտ չէ , համախմբվել են , սակայն հետապնդելով նաև իրենց սեփական շահերը։