Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է հասնենք մեզ համար շահեկան վիճակի» (տեսանյութ)

Քաղաքականություն
783fb4afe085a252eef6b69c9df6ae3e

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները: Նույնիսկ միջնորդները չեն կարողանում մոտենալ ուղղաթիռին, որն ընկած է ականապատված տարածքում, իսկ մերձակայքում կրակահերթը չի լռում։ «Մինսկի խումբը փորձ է անում հասնել այդ դեպքի վայր, սակայն դեռեւս հաջողության չի հասել եւ շարունակում է աշխատել եւ Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ` իր նպատակին հասնելու համար»,-հավաստիացնում է ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկը: Պաշտոնական Բաքուն անվտանգության որեւէ երաշխիք չի տվել ԵԱՀԿ առաքելությանը` ուղղաթիռի անկման վայրում քննություն անցկացնելու համար: ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, թեեւ գտնում է, որ պետք է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացին, սակայն ամբողջ հույսը չպետք է դնել միջազգային հանրության վրա. «Այլ մեր հետեւողական քաղաքականության արդյունքում մենք պետք է իսկապես կարողանանք հասնել մեզ համար շահեկան իրավիճակի»,- ասում է ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Ըստ նրա` որոշ ժամանակ անց Ադրբեջանը կհասկանա` ինչ արդյունքի են հասցրել իր սադրիչ գործողությունները. «ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն, որպեսզի ողբերգական, ցավալի այս միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի նաեւ միջազգային համապատասխան կառույցների կողմից եւ տրվեն համարժեք գնահատականներ»: Եռաբլուրում ՊՆ Սեյրան Օհանյանը վստահեցրել է. խնդրի լուծման համար այլ տարբերակները միշտ էլ ուժի մեջ են, սակայն հայկական կողմը միտված է գնալ դիվանագիտական ճանապարհով. «Կարծում եմ` մեր հարեւանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի կամ ռազմական գործողություննների վայրի ուսումնասիրումը եւ այնտեղ մնացած աճյունների տեղափոխումը»,- ասել է ՊՆ Սեյրան Օհանյանը։