Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

1666 թվականին Ամստերդամում հայերեն լեզվով հրատարակված առաջին աստվածաշունչն այսօր Շահե արքիեպիսկոպոս Աճեմյանը նվիրեց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին: Այս նվիրատվությունը տեղի ունեցավ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի շրջանվարտների ավարտական վկայականների շնորհման արարողության ժամանակ:

Աստվածաբանական ֆակուլտետը գործում է 1995 թվականից: Այս տարի ֆակուլտետն ավարտեցին եւս 55 ուսանող:

Ֆակուլտետի շրջանավարտների տարբերությունը Էջմիածնի համապատասխան կրթօջախի հետ կայանում է հետեւյալում. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում սովորում են բացառապես տղաներ, որոնք հետագայում հոգեւորական են դառնում: Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողները անգլերենից եւ ֆրանսերենից բացի ուսումնասիրում են հին հունարեն եւ լատիներեն: Ի դեպ 2003 թվականից հանրակրթական դպրոցներում ֆակուլտետի շրջանավարտները կդասավանդեն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Ի դեպ, ԱՊՀ երկրներից ԵՊՀ-ն առաջիններից է , որ հիմնել է աստվածաբանական ֆակուլտետ: Իր գործունեւթյան 7 տարվա ընթացքում ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետը միջազգային կապեր է հաստատել մի շարք եվրոպական երկրների հետ: Ֆակուլտետի ամենաառաջադեմ ուսանողները շարունակում են իրենց ուսումը Եվրոպայում: Այս տարի եւս մի շրջանավարտ իր կրթությունը կշարունակի Շվեյցարիայում: