Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԵՏՄ-ին միանալը չի ավելացնի արտագաղթը (տեսանյութ)

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը չի նպաստի արտագաղթի ավելացմանը։ Համոզված է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նա շտապում է թվել այն երեք կարեւոր առավելությունները, որոնք կստանան Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները։ «ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական։ Ռուսաստանում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու։ Ներկայումս, որպեսզի միգրանտը աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, ներկայացնի փաստաթղթեր եւ տուրք վճարի։ ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, ու սա մեծ տնտեսում կլինի»,- նշեց Գագիկ Եգանյանը։