Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բողոքի ակցիա. հայկական ուղղաթիռի խոցումից մեկ շաբաթ է անցել (տեսանյութ)

Հայկական ուղղաթիռի խոցումից մեկ շաբաթ անց միջազգային կազմակերպությունների անգործունեությունը անընդունելի է։ Օդաչուների մարմինները ադրբեջանական կողմը դեռ չի վերադարձրել ու պարզ էլ չի՝ երբ կվերադարձնի։ «Սա նմանվում է մոտ 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ժամանակ անտարբերության դրսեւորմանը»,- այսօր հայտարարեց «Երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ` Գեւորգ Մելքոնյանը։ Երիտասարդ համալսարանականները հավաքվել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց՝ հստակ պահանջներով։ «Կոչ ենք անում տալ համարժեք պատասխան եւ չդնել հավասարության նշաններ։ Պահանջում ենք ԵԱՀԿ-ից համապատասխան միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու համար»,- ասաց Գեւորգ Մելքոնյանը։