Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ՆԱԽՍԳԻԾ

Քաղաքականություն

Զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը հակասահմանադրական նախագիծ է,- գտնում է "Ոզնի" պարբերականի խմբագիր Արամայիս Սահակյանը:

«Ես դեմ եմ , երբ մամուլը վիրավորում է մարդու արժանապատվությունը, սուտ ու սխալ տեղեկատվություն է տարածում», - ասում է պարոն Սահակյանը: Բայց մամուլին զսպել այսպիսի օրենքով անընդունելի է, համարում է նա:

Օրենքը պահանջում է, որպեսզի հերքող նյութը 3 անգամ գերազանցի հերքվող նյութին, սա էլ աբսուրդ է համարում Արամայիս Սահակյանը: