Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի տարի հետո Հայաստանում այլեւս գիտնական չի մնա (տեսանյութ)

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Մի քանի տարի հետո Հայաստանում գիտության այլեւս գիտնական չի մնա. այս մտավախությունը համախմբել է ԳԱԱ աշխատակիցներին։ Բոլոր գիտնականները միջին տարիքից բարձր են։ Իսկ երիտասարդները գիտությամբ հետաքրքրվում են միայն մի նպատակով՝ ստանալ կոչում ու մեկնել արտասահման։ ԳԱԱ ավագ գիտաշխատող Լաուրա Տեր-Թադեւոսյանը այսպես է մեկնաբանում. «Իրենք ֆինանսապես ապահովված չեն, ասում են, որ ընտանիքը չեն կարող պահել»։ Ֆինանսական խնդիրը, առհասարակ, գիտնականների համար ամենացավալին է։ Մոտ 50-60 հազար դրամ ստացող ԳԱԱ գիտաշխատողները վստահեցնում են՝ իրենց սոցիալական վիճակը նախանձելի չէ։ «Այսօր գիտաշխատողի եւ հավաքարարի աշխատավարձը հավասարվել է, ու գիտնական լինելու կոչումը այդքան էլ չի ուրախացնում»,- նշում է ԳԱԱ միացյալ արհմիության նախագահ Կիմա Միքայելյանը։ Հուլիսի մեկից կառավարության որոշմամբ բարձրացվել է պետական համակարգի աշխատողների աշխատավարձը՝ հիշեցնում են գիտնականները ու չեն հասկանում, թե ինչու գործադիրը շրջանցեց ԳԱԱ-ն։ Այս հարցով նրանք դիմել են Սերժ Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին։ Իսկ ստացած պատասխանը ավելի է զայրացրել նրանց։ Գիտնականները հիշեցնում են, որ ծանր տարիներին եղել է ժամանակ, որ մի քանի ամիս առանց աշխատավարձի են աշխատել, մինչդեռ այսօր նրանց պետությունը ոչնչով չի աջակցում։ Ավելին՝ տեսանյութով