Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոնք են մաքուր հայկական խտրականության դեպքերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտի և խտրականությանը առնչվող խնդիրներին մասին խոսելիս միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը առանձնացնում է հատկապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող դեպքերը: Այս համատեքստում նա հիշում է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից եզդիների հասցեին վիրավորական արտահայտությունը։ «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշում է, որ ընդհանրապես լինելով բուռն բնավորությունների, խառնվածքների տեր ժողովուրդ՝ մենք, իհարկե, այդ անհանդուրժողականությունը մեր խառնվածքի պատճառով, հաճախ ավելի ենք դրսևորում, քան այլ ժողովուրդներ, որոնք կարող են նույնքան անհանդուրժող լինել, բայց թաքցնել դա։ Քաղաքական, հասարակական և այլ ոլորտներում քիչ չեն նաև սեռով պայմանավորված խտրականության դրսևորումները։ Նկատենք, որ միջազգային մակարդակով կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում բավականին ակտիվ է, մինչդեռ Հայաստանում չենք հանդիպում վարչապետի կամ նախագահի պաշտոն զբաղեցնող կնոջ։ Մաքուր հայկական խտրականություն են համարվում նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ եթե Հայաստանում շարունակվեն նմանատիպ աբորտները, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին։ Սա «Պրո Մեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը համարում է վերջին շրջանում իգական սեռի նկատմամբ կիրառվող խտրականության ամենացայտուն օրինակը. «Մենք հասել ենք բավականին վտանգավոր սահմանագծի, այստեղ մենք կարող ենք ասել, որ առաջին երեխայի դեպքում չի դրսևորվում դա, առաջինի դեպքում 114-100-ի է հարաբերակցությունը, բնականոնը գիտեք, որ 105-100-ն է, իսկ երկրորդ և երրորդ երեխայի դեպքում հասնում է մինչև 160-ի։ Դա աշխարհում ընդհանրապես աննախադեպ ցուցանիշ է»,-ասաց նա։ Առավել մանրամասն՝ տեսանյութով