Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Հասարակություն

Կովկասը կորցնում է իր դեմքը. Անդրկովկասի երկրները դարձել են միաէթնիկ հանրապետություններ:
Այս մտավախությունը հնչեց «Արտագաղթը եւ պետական կառուցումը Կովկասում» միջազգային գիտաժողովի ժամանակ:

ԶԼՄ-ի կովկասյան ինստիտուտի կազմակերպած գիտաժողովում ներկայացվեցին արտագաղթի պատճառներն ու հետեւանքները: Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի բնակիչները հիմնականում արտագաղթում են Ռուսաստան: Անդրկովկասի երկրներ արտագաղթողներ գրեթե չկան: Չկան տվյալներ, թե Խորհրդային Միության փլուզումից հետո քանի մարդ է հեռացել Կովկասից: Հնարավոր չէ պարզել անգամ նախորդ տարի այս երկրներում անցկացված մարդահամարից հետո:

Ըստ Կովկասյան ինստիտուտի պրոռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանի, այդ տվյալները արժանահավատ չեն: Իշխանությունները խուսափում են ճիշտ տվյալներ հրապարակելուց, քանի որ այն կարող է վնասել նրանց վարկը: Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական ծանր պայմաններն են: Արտագաղթի դեմն առնել անհնար է, կարծում է պարոն Իսկանդարյանը: Ի դեպ, այն երեւույթները, որոնք տեղի են ունենում այսօր Կովկասում, գրեթե նույնությամբ արձանագրվել են Եվրոպայում նախորդ դարի ընթացքում: