Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ եւ թուրք ձեռներեցները մեկ հարկի տակ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Բարձր տեխ.
nkar

Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական ոլորտի մասնագետների միջեւ առաջին անգամ տեղի կունենա երկխոսություն։ Շաբաթվա վերջին Գյումրիում կկայանա Innoweekend միջոցառումը՝ երեք ձեւաչափով։ Առաջինը Հեքըթոնն է` նորարար գաղափարների մրցույթ, երբ մասնակիցները հնարավորություն կունենան իրենց գաղափարների գործնական տարբերակը ներկայացնելու։ ARMENIAFTW կոնֆերանսը ներառում է վարպետության դասընթաց եւ քննարկումներ։ Իսկ երրորդը՝ Startup weekend-ն է՝ բիզնես մոդելների մրցույթ, որին կմասնակցեն հայ եւ թուրք ձեռներեցները։ Թիմերը սեղմ ժամկետներում ստեղծելու են կայք, հավելված, որով հնարավոր կլինի լուծել սոցիալական խնդիրներ. «Նման միջոցառումները խթանում են տնտեսության զարգացումը»,- նշում է Հանրային լրագրության ակումբի խորհրդական Հայկ Ասրիյանը։ Թուրքիայի պատվիրակությունը կազմված է 32 անդամից։ Նրանք ներդրողներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ են. «Մեզ համար Թուրքիան շատ մեծ եւ հետաքրքիր շուկա է, այդպիսով՝ հայկական ձեռնարկությունները կկարողանան մտնել թուրքական կամ համաշխարհային շուկա»,-ասում է Հայկ Ասրիյանը։ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը վստահ է՝ այս միջոցառումները հետաքրքրում են հատկապես երիտասարդներին։ Մասնակիցներին սպասվում են մրցանակներ, որոնց արժանանալու համար պետք է ունենալ նվիրված թիմ, ինովացիոն գաղափարներ եւ ամենակարեւորը. «Ուղղակի մրցակցից 10 տոկոսով տարբերվելը բավական չէ, պետք է տարբերվել 10 անգամ, որպեսզի հաջողության հասնեն»,-ասում է Արտաշես Վարդանյանը։