Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում փորձում են խաբել աշխատավորին. սիրիահայ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
koshik

Սիրիահայ երեք ընկերներ Երեւանում բացել են կոշիկի արտադրամաս։ Գեւորգ Սաֆարը կոշիկի մոդելավորողն է։ Հմտությունները սովորել է պապից եւ հորից։ Նրա մոդելների պատկերները նույնիսկ տեղ են գտել իտալական հայտնի ամսագրերում։ Արտադրանքը դեռ սպառում են միայն Հայաստանում՝ այն էլ որոշակի խանութներում։ Նպատակ ունեն ռուսական շուկա դուրս գալ. ԵՏՄ-ին անդամակցելու փաստը ուրախացրել է նրանց։ Հումքը Թուրքիայից են բերում, քանի որ Հայաստանում , ըստ նրանց, չկա կաշվի, տակացուի, այլ հումքերի արտադրություն։ Անդրանիկ Սաֆարի հայրը զարմանում է, թե ինչու չեն վերականգնվում կոշիկի հայտնի ֆաբրիկաները. «Ինչո՞ւ պետք է գնանք Թուրքիա, զորացնենք իրենց երկիրը, փող տանք իրենց եւ մեզնով իրենք փող շահեն։ Պակասը ի՞նչն է, այդ հումքի գործիքը ի՞նչն է, դրսից բերենք, թող այստեղ աշխատացնեն»,-ասում է Գեւորգ Սաֆարը։ Ասում են՝ այստեղ աշխատում են Հայաստանի լավագույն վարպետները։ Անդրանիկ Սաֆարն էլ վստահեցնում է, որ իրենք փորձում են հնարավորինս աջակցել նրանց. «Հայաստանում փորձում են խաբել աշխատավորին։ Իսկ արհեստավորը պետք է ուրախ գա աշխատանքի, ուրախ էլ գնա։ Սա է մեզ համար կարեւորը»։ Հայաստանում սիրիահայ երիտասարդների համար սկզբնական շրջանում դժվար էր աշխատելը. ապրելակերպը, մտածելակերպը, ճաշակը տարբերվում են, իսկ ամենակարեւորը. «Վստահությունը ամենակարեւորն է, որ այստեղ մի քիչ դժվար գտնվող բան է»,-ասում է Անդրանիկ Սաֆարը։ Ավելին՝ տեսանյութով