Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեև եկեղեցին դեմ է. Helloween-ն այնուամենայնիվ նշվում է Երեւանում

Հասարակություն
hallowuin

Հելոուինը ըստ Վիքիպեդիայի. Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերի գլխավորը տոներից մեկը կոչվում էր Սամայն։ Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին։ Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների՝ կելտ քրմերի խարույկից։ Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում։ Բրիտանիայի և իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ։ 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել Նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտ. 31-ի լույս նոյ. 1-ի գիշերն սկսեց կոչվել "All Hallows Eve" (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ, որ «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ։ Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Հելոուինի տոնը։ Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Անգամ լողում են դդումե նավակներով։ Եվ մեծահասակները, և երեխաները անհամբերությամբ են սպասում տոնին։ Այս օրը երեխաները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում։ Ըստ Հայ Առաքելական եկեղեցու, Հելոուինը հայկական տարբերակ ունի` Բարեկենդանը։ Եկեղեցին ինչպես հայտնի է, կոչ է արել՝պահանջելով եկեղեցու հետևորդներից՝  չնշել օտարների  «դիվային» տոնն ընդհանրապես։  Սակայն այսօր երևանում Հելոուինն այնուամենայնիվ նշվել է և  Ֆոտոլուրի օբյեկտիվը որսացել է մասնակիցներց ոմանց։ Yerevan celebrates Halloween   Yerevan celebrates Halloween   Yerevan celebrates Halloween   Yerevan celebrates Halloween