Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գալաջյանին չեն դատի, դեռ գումար էլ կտան (տեսանյութ)

Հասարակություն
nreFkVLII_E

«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը կստանա 150.000 դրամը, որը նա ծախսել է փաստաբանական ծառայությունների համար։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը  մերժեց 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի, դեռ ավելին, նրանց պարտավորեցրեց գումար վճարել։ Հովհաննես Գալաջյանը պատասխանողի կարգավիճակում էր հայտնվել՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը»՝ հոդվածի համար։ Հոդվածագիրը ընտրել էր ֆեյսբուքյան էջերն այն 60 քաղաքացիների, ովքեր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին մեղադրել էին հոմոֆոբ արտահայտություններ անելու մեջ: Քաղաքացիները թերթից պահանջում էին հերքում և 5 միլիոն դրամի փոխհատուցում՝ իրենց վիրավորելու համար։ «Բոլորը պետք է ասեն իրենց կարծիքը եւ չհետապնդվեն դրա համար, դա մեր սահմանադրությունն է»,- ասում է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի ղեկավար Հայկ Բաբուխանյանը։ Հայցվորները զայրացել էին դատարանի վճռից։ «Դե բնականաբար, եթե «Իրավունք» թերթի 25- ամյակին նախագահը պաշտոնական մակարդակով Մովսես Խորենացի մեդալ կշնորհի այդ ֆաշիստական թերթը հովանավորողներին խտրականություն քարոզելու համար, պարզ է, որ դատական վճիռը այդպես պետք է լինի»,- ասում է հայցվոր Նվարդ Մարգարյան։ Նրանք պատրաստվում են բողոքարկել վճիռը Վերաքննիչ դատարանում։