Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորներին դուր չեն եկել դահլիճում հատկացված տեղերը

Քաղաքականություն
787ca34a5c38c2a9dc5062cacf15afa6

Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած թյուրիմացության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք, որ պատգամավորներ Վ.Բաբայանը, Մ.Շահգելդյանը, Տ Ուրիխանյանը և Հ.Մարգարյանը, մտնելով դահլիճ, տեսել են, որ իրենց անվամբ ցուցանակները տեղադրված չեն սեղանին, իսկ մի քանիսն էլ գտնվում են երկրորդ շարքի աթոռներին: ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության աշխատակիցները միջոցառման սկզբում, ավելացնելով կամ փոխարինելով դրված ցուցանակները դահլիճ մտնող պատգամավորների ցուցանակներով, փորձել են կարգավորել պատգամավորների նստելու տեղերը, ինչին չհամաձայնելով` նշված պատգամավորները լքել են դահլիճը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն