Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը լքել դահլիճը

Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

Ի պատասխան բազմաթիվ հարցումների և որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների հայտնվում է. ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի կազմակերպման ընթացքում պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել: Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները: Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված տեղերին և տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից, արարողակարգի վարչության աշխատակիցներին խնդրել են իրենց նստելու համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին: Արարողակարգի աշխատակիցները հնարավորության սահմաններում կատարել են որոշակի վերադասավորումներ, որը, սակայն, կրկին չի գոհացրել նշված պատգամավորներին: Այնուհետև պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը լքել են դահլիճը: Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ դահլիճում որևէ պատգամավորի համար երկրորդ շարքում հատկացված տեղեր չեն եղել: ՀՀ ԱԺ աշխատակազմը ցավում է վերոգրյալ միջադեպի համար և վստահեցնում, որ այսօրինակ միջոցառումներն այսուհետ ավելի բարձր մակարդակով կկազմակերպվեն:   ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն