Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ուկրաինայի ընտրությունները օրինական են» (տեսանյութ)

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այժմ ողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վրա։ Անդրադառնալով մասնավորապես հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը ասաց, որ մեծ մասամբ ժողովուրդը ընտրություն է կատարել դեպի ԵՄ, և դա առաջին հերթին ընդունել են բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից է օրինակ ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը հայտարարություն են տարածել ԱՄՆ նախագահը և Եվրահանձնաժողովը։ Իվան Կուխտան շեշտեց նաև,որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ընդունել Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները։