Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային ինտերնետ-կոնֆերանս ուղիղ հեռարձակմամբ

Քաղաքականություն
98c9ee506c9b2ab6411c39930575b596

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը վերսկսում է ՀՔՄ կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում անցկացվող միջազգային ինտերնետ-կոնֆերանսների շարքը: Հերթական կոնֆերանսը նվիրված է «Հայաստանը կատարեց գեոռազմավարական ընտրություն. Հետևանքները մեր երկրի և կովկասյան տարածաշրջանի համար» արդիական թեմայի քննարկմանը: Կոնֆերանսում զեկուցմամբ հանդես կգա և քաղաքագետների ու ինտերնետ-օգտատերերի հարցերին կպատասխանի ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը: Միջազգային կոնֆերանսի աշխատանքներին Skype ծրագրի միջոցով Համբուրգի գրասենյակից կմասնակցի բլոգերների միջազգային ասոցիացիայի նախագահ Նազիր Եվլոևը: Կոնֆերանսը, որը կվարի ՀՔՄ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը, տեղի կունենա ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում՝ Մոսկովյան 33ա, 1-ին հարկ հասցեում, երեքշաբթի, հոկտեմբերի 28-ին, ժամը 17:00: Կոնֆերանսը ժամը 17:00-ից ուղիղ կհեռարձակվի Ա1+ ինտերնետ հեռուստատեսությամբ www.a1plus.am : Ինտերնետ-օգտատերերն իրենց հարցերը կարող են ուղղել 010 500860 և 010 501075 հեռախոսահամարներով, ինչպես նաև www.a1plus.am կայքում:   ՀՔՄ մամլո քարտուղարություն