Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը՝ թթվի փառատոնին

Պաշտոնական
34

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում ներկա է գտնվել Արցախյան թթվի փառատոնին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ դրանք արտացոլում են Արցախի ժողովրդի ավանդույթներն ու կոլորիտը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: 1 2 4     ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ