Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է տանիք. կա զոհ

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայք - Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է: Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին: Հրշեջ-փրկարարները փլատակներից դուրս են բերել Է. Հ.-ի դին: ԱԻՆ