Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե իշխանությունները չկատարեն,մենք կպարտադրենք ինշխանափոխություն (տեսանյութ)

Քաղաքականություն
TCARUKYAN

Գագիկ Ծառուկյանը իր ելույթը սկսեց ժողովրդի հոգսերից խոսելով։ Ըստ նրա՝ ժողովրդի 90-95%-ը բանկի տոկոսների տակ է , «մարդիկ մրսում են,սակայն գազ չեն միացնում, որովհետև փող չունեն, որ հետո մուծեն»։ «Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ, ամեն տեսակի դժվարություն տեսել է , բայց ոչնչից չի վախեցել։ Նրանք ասում էին, որ Ծառուկյանը չի գա, չի կանգնի էստեղ։ Ճիշտ են՝ Ծառուկյանին պետք չէր անցավ գլուխը ցավի տակ դնել, բայց մեկը պետք է լինի, որ ժողովրդի կողքին կանգնի, ձեզ օգնի, և ես պատրաստ եմ դրան։ Ծառուկյանը ինչ-որ ասել է մինչև վերջ պահել է իր խոսքը, հանուն այն հավատքի, որը կա իմ նկատմամբ»,-ասաց ԲՀԿ առաջնորդը, հավելելով, որ ուժը ժողովրդի մեջ է, հաջողությունը միասնականության մեջ է։ «Միավորվելու և համախմբվելու մեջ է հաջողությունն ու հաղթանակը։Երբ որ դուք հանուն ձեր ապագայի, հանուն ձեր երեխայի բարեկեցիկ կյանքի միավորվեք,ապա հաղթանակ կունենաք»։ Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին, շեշտելով, որ ժողովրդի ճնշման ներքո հետաձգվեցին սահմանադրական բարեփոխումները, և այդպես պետք է լինի ցանկացած հարցում։ «Շատ մարդիկ, այսօր արտագաղթել են, ուրիշ երկրում են աշխատում, որ փող ուղարկեն իրենց երեխաներին, բայց հույսով սպասում են, որ մի օր անպայաման կվերադառնան։ Ակնհայտ է , որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում։ Այսօր իշխանությունը չի առաջարկում խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր, այլ փոխարենը առաջարկում է ժամանակավրեպ սահմանադրական բարեփոխումներ, որ նորից կարողանա վերարտադրվել, իսկ ձեզ հարկավո՞ր է արդյոք դա »,- հավաքվածներին հարց ուղղեց պատգամախոսը, որին ի պատասխան հետևեց ժողովրդի «ոչ» բացականչությունը։ Ծառուկյանը շարունակեց խոսքը, ասելով, որ անհրաժեշտ են նոր որակի իշխանություններ, արտահերթ ընտրություններ և նոր ծրագիր.«Մենք մայդանի կոչ չենք անում, բայց ամեն ինչի պատրաստ ենք, որպեսզի աջակցենք մեր հանրությանը։ Պետք է միասին ստեղծենք նոր որակի իշխանություն»։ «ԲՀԿ-ն չունի ներքին թշնամիներ, և անկախ բոլոր փոփոխություններից պետք է աշխատեն հանուն ժողովրդի։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրը կասեցվեց ժողովրդի ճնշման արդյունքում, և պետք է այդպես լինի ցանկացած հարցում։ Մենք սկսում ենք ժողովրդին մոբիլիզացնելու աշխատանքներ , ցանկացած պահի ցանկացած գործողությունների պատրաստ լինելու համար։ Պետք է փոխել երկրում քաղաքական մենաշնորհը, վերացնել մեծամասնական ընտրակարգը, վերացնել ժողովրդի առջև ծառացած լրջագույն խնդիրները»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։ Վերջում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ոչ մի նստացույց չի լինելու։ Հանրահավաքին հաջորդեց երթը, որն ընթանում է Երեւանի կենտրոնական փողոցներով։