Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ռոբերտ Քոչարյանը պետք է ոտաբոբիկ գնա մեղքերը քավելու» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը միայն մի բան կարող է անել՝ ոտաբոբիկ գնալ Էջմիածին կամ Վաշինգտոն (այնտեղ էլ է փողի աշխարհ) եւ մեղքերը քավել. այսօր Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին պատասխանելով՝ նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը. «Կտրականապես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսվի, եթե մարտի 1-ի էջը փակված չէ, որեւէ մեկն իրավունք չունի նման հարց տալ. հետաքննությունը հատուկ փակվել է, եւ բոլորին էլ հայտնի է, որ 10 մարդ գնդակահարվել է»։