Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲՀԿ-ն չի կարող իշխանափոխություն անել.Նարեկ Գալստյան (տեսանյութ)

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը համոզված է, որ իշխանափոխությունը մեր երկրի համար այսօր դարձել է հրամայական։ «Մենք համոզված ենք, որ Հայաստանում օր առաջ պետք է համակարգային իշխանափոխություն լինի»,-ասաց Նարեկ Գալստյանը։ Վերջինս, սակայն, կարծում է, որ այսօրվա հանրահավաքից չպետք է լուրջ ակնկալիքներ ունենալ, քանի որ հենց եռյակի լիդերների միջև կան ներքին խնդիրներ և որոշակի տարաձայնություններ։ «ԲՀԿ-ն այսօր չի կարող իշխանափոխություն անել , քանի որ նրանք պատրաստ չեն հրաժարվել մենաշնորհից կամ օլիգարխիկ համակարգից»,- համոզված է բանախոսը։