Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն

Հասարակություն
kaxambi-ttu-300x165

Հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն: Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Փառատոնին կներկայացվեն նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի <<Դիզակ>> համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից: Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի: «Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հադրութի շրջվարչակազմը Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն