Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքը վաճառել են` արհամարհելով բնակիչների գոյությունը (տեսանյութ)

Մարզեր
sosi

Կապանի Լեռնագործների 1 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 9 ընտանիքների խնդիրը շարունակում է անորոշ մնալ։ Նախկին Լեռնագործների կոմբինատին պատկանող հանրակացարանը, որը բնակեցված է 1987 թվականից, զուրկ է տարրական պայմաններից։ Շենքը չունի կոմունալ հարմարություններ, գործում է ընդհանուր մեկ սանհանգույց, վթարային է, խոնավ, պատերն էլ՝ ճաքճքած։ Բնակիչները, սակայն, չեն հեռանում այստեղից, քանի որ գնալու այլ տեղ չունեն։ 2005 թվականին շենքը աճուրդի էր հանվել, որի մասին ինչպես բնակիչներն են ասում՝ անգամ տեղյակ չեն եղել։ Գործը, սակայն, ի կատար է ածվել և շենքը նոր սեփականատեր ունի։ Վերջինս դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով բնակիչներին լքել տարածքը՝ առանց փոխհատուցման։ Փաստորեն, եթե դատարանը հայցն ի օգուտ նոր սեփականատիրոջ վճռի, ապա 9 ընտանիք կհայտնվի փողոցում։ Մանրամասները՝ «Սոսի» ՀԸ տեսանյութում