Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողջունում են ԵԽ-ում ԼՂ հետ բարեկամության խմբի ստեղծումը

Քաղաքականություն
fr-nkr

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ջերմորեն ողջունում է Եվրոխորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը : Հիրավի, հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը համախմբել էր Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորների, Բրյուսելում տեղակայված միջազգային եւ համայնքային նշանակության մի շարք կառույցների պատասխանատուների։ Միջոցառմանը, որի գլխավոր բանախոսը Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր, ելույթ ունեցավ նաև Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ով ողջունելով ԼՂՀ անկախության հերթական տարեդարձը՝ հայտարարեց Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ձևավորման մասին։ « Սա ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ է. եվրոպական հաստատություններում Լեռնային Ղարաբաղին առավել մեծ տեսանելիություն հաղորդել նշանակում է նպաստել, որպեսզի այդ հաստատությունները առավել հիմնավոր կերպով ճանաչեն այս երկրի իրականությունը » - մեկնաբանեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշըբլուանը : Անդրազգային այս խմբի նպատակն է մասնավորապես ճանաչողական այցեր կազմակերպելու միջոցով եվրոպական և ղարաբաղյան քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերություններ հաստատելուն նպաստելը, ինչպես նաև եվրոպական և միջազգային հաստատություններում Լեռնային Ղարաբաղի ներկայությունն ամրապնդելը : «Մեր ժամանակաշրջանում այլևս անհնար և ապօրինի են որևէ երկրին` արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուն խանգարելու փորձերը:»,- նշեց Ֆրանսուա Ռոշբլուանը : «Եվրոպան պետք է սովորի ճանաչել Լեռնային Ղարաբաղը` փարատելու համար այս երկրի մասին նրան ներկայացված սխալ պատկերացումները : Ծանոթանալով երկրին` Բրյուսելն այն կճանաչի »,- եզրափակեց նա : Աղբյուր՝ france-karabagh.fr