Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջապես Գյումրու օրը հայտնի դարձավ (տեսանյութ)

Հասարակություն
Old_Gyumri_blds

Երկարատև քննարկումների արդյունքում վերջապես որոշվել է այս տարի Գյումրու օրը նշել հոկտեմբերի 25-ին: Քաղաքի օրվա տոնակատարության հետաձգման պատճառը, ըստ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի, պայմանավորված էր անձրևային եղանակով: Օրն այժմ որոշվել է` հիմնվելով բարենպաստ եղանակային կանխատեսումների վրա: Տարիներ շարունակ Գյումրու տոնը նշվել է մեծամասշտաբ միջոցառումներով ու տոնակատարությամբ£ Այս տարի ևս միջոցառումների ցանկն ընդգրկուն է. փողոցի բացում, անվանակոչություն, ռետրո մեքենաների ցուցադրում, արհեստագործական ավանդույթների ներկայացում, անհատական ցուցահանդես, հացի փառատոն, շատրվանների բացում: Իսկ տոնական համերգն ու պարգևատրությունները կլինեն Գյումրու դրամատիկական թատրոնում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում