Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետք է դիվերսիա տեղի ունենա՞ր, որ հիշեինք սահմանամերձ համայնքների մասին (տեսանյութ)

Անպայման պետք է ամռանը հայ-ադրբեջանական սահմանի վրայի դիվերսիան տեղի ունենա՞ր, որ հիշեինք սահմանամերձ համայնքների այդ մարդկանց մասին: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագծին: «Լավ է ուշ, քան երբեք»,- արձանագրեց պատգամավորը: Ըստ նրա` եթե իսկապես ուզում ենք օգտակար լինել սահմանամերձ համայնքների բնակիչներին, պետք է նրանց բոլոր տեսակի հարկերից ազատել ու ֆինանսավորել կոմունալ վարձավճարները, փոխհատուցել թշնամու հասցրած բոլոր վնասները, ինչպես նաեւ` սովորողների ուսման վարձերը: