Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են վերանայել գայլերի սպանդի մասին որոշումը. ակցիա

Հասարակություն
akcia

Առանց գայլերի մենք չենք կարող ապրել։ «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում է վերանայել գայլերի սպանդի վերաբերյալ կառավարության որոշումը: «Կառավարությունը պետք է ավելի պատասխանատու լինի եւ ինչ- որ քայլեր ձեռնարկելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ»,- Կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը։ Իսկ Հովհաննես Ղազարյանն էլ ավելացնում է, որ գայլերի դեմ պայքար սկսելը նախ հակամարդկային է, եւ երկրորդը բնության հակառակ է։ Կառավարությունը 20 մլն դրամ է տրամադրել գայլերի որսի համար։ Բնապահպանության նախարարությունը որսորդներին ամեն մի սպանված գայլի մորթու դիմաց հատկացնում է 100. 000 դրամ պարգեւավճար։ Ակցիայի մասնակիցները առաջարկ ունեն Կառավարությանը. «Այն գումարը, որը հատկացվում է գայլերին ոչնչացնելու համար, տրամադրվեն գիտահետազոտական աշխատանքներին, որպեսզի կատարվեն հետազոտություններ, գայլերի բնակության վայրի, տեղաշարժի»,- ասում է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը։