Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը հանրահավաքից առաջ հանդիպումներ է ունենում

Քաղաքականություն
69cfcdaea07c447e1fa6469e185e6132

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը, որ այսօր ԲՀԿ գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ, որը գլխավորել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նիստի ընթացքում ներքաղաքական խնդիրներից բացի, օրակարգային է եղել նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք համապետական հանրահավաքի թեման։ Մասնավորապես իր կուսակիցներին Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ հանրահավաքի օրը ինքը ծրագրային ելույթ կունենա։ Թե ինչ ծրագրային ելույթի մասին է խոսքը և արդյոք եռյակը պատրաստվում է սկսել շուրջօրյա հանրահավաքների շարք, Իվետա Տոնոյանը չգիտի։ Խոսնակը նաև փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպում է ունեցել ՀԱԿ առաջնորդ, հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այսօր տեղի կունենա հանդիպում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Մինչև համապետական հանրահավաքը կկայանա նաև Եռյակի առաջնորդների հանդիպում։