Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը հստակություն է պահանջում. Կառավարության խոստումները սի՞ն են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
f92b6881649617e9b2ee37a4959ce72b

Անպայման պետք է ամռանը հայ-ադրբեջանական սահմանի վրայի դիվերսիան տեղի ունենա՞ր, որ հիշեինք սահմանամերձ համայնքների այդ մարդկանց մասին: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագծին: «Լավ է ուշ, քան երբեք»,- արձանագրեց պատգամավորը: Ըստ նրա` եթե իսկապես ուզում ենք օգտակար լինել սահմանամերձ համայնքների բնակիչներին, պետք է նրանց բոլոր տեսակի հարկերից ազատել ու ֆինանսավորել կոմունալ վարձավճարները, փոխհատուցել թշնամու հասցրած բոլոր վնասները, ինչպես նաեւ` սովորողների ուսման վարձերը: «Պետք է հստակ ամրագրվի ժամկետ` 20 տարի ժամանակով են գործում բոլոր այս արտոնությունները, եւ այն չի փոփոխվի` անկախ օրենսդրական այլ փոփոխություններից: Սա հատկապես պետք է իմանան ներդրում կատարողները, որ վստահորեն գան, ձեռնարկություններ հիմնեն ու աշխատատեղեր ստեղծեն` իմանալով, որ չեն հարկվելու: Այս օրինագծով հարկերից ազատվելու են ընդամենը փոքր խանութները, սակայն մեծ ներդրումներ չեն լինի: Արդյունքում կստացվի, որ էլի շատ լավ բաների մասին խոսեցինք, սակայն էական փոփոխություններ չեղան»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ընդգծեց, որ իրենք եղել են սահմանամերձ բոլորի գյուղական համայնքներում, որտեղ հիմնականում պատերազմական գործողություններ են իրականացվում. «Հասարակ բնակիչը պետք է իմանա` այս օրինագծով ուղղակի աջակցություն չի տրվելու, դուք մուծելու եք այնպես, ինչպես Երեւանի բնակիչն է մուծելու, ու մուծելու եք բոլոր հարկերը այնպես, ինչպես միշտ եք արել: Ձեզ` Կառավարության տրված խոստումը իրականությանը չի համապատասխանում, ձեզ կրկին անգամ ձեզ ստեցին ու խաբեցին, թե կտան արտոնություններ»: Ըստ նրա` եղած արտոնությունները մարդկանց խնդիրները չեն լուծում, չեն հոգալու առօրյա հոգսերը, այս օրինագիծը վերաբերելու է միայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին. «Կառավարությանն ուղղված մեր հորդորն է` հստակ սահմանել, թե որոնք են սահմանամերձ այդ համայնքները: Մենք այսօր այստեղ ապահով ապրում ենք, մինչդեռ նրանք են սահմանը պահում: Բացի այդ, սահմանամերձ համայնքների համար այսօր չունենք հստակ հայեցակարգ»: