Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գայլերին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ պարզել պատճառը, թե ինչու են նրանք ակտիվացել (տեսանյութ)

Գայլերին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ պարզել պատճառը, թե ինչու են նրանք ակտիվացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: «Այդ գիշատիչ կենդանիները պետք է որսը փնտրեն այնտեղ, որտեղ այն կա։ Նրանց սնունդն է պակասել, այդ իսկ պատճառով ակտիվացել են։ Բայց պետք է միաժամանակ հասկանալ, որ որսած գայլերին փոխարինելու են գալիս նոր զույգերը»,- ասաց նա։ Նրա խոսքերով՝ գայլերը բնության սանիտարներն են։ Նրանք ոչնչացնում են թույլ եւ հիվանդ կենդանիներին։