Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այց՝ Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին

Հասարակություն
aygepar5

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: «Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ մեր ուշադրության պակասն ունեն։ «Չնայած ես տավուշցի եմ, հաճախ եմ լինում սահմանամերձ տարբեր համայնքներում, սակայն մեր սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն: Գյուղն ապրում է բնականոն հունով: Այգեպարցիներից տիկին Լարիսան ասում է՝ մի օր որ չեն կրակում, զարմանում ենք, անհանգստանում ենք»,- ասաց Կարեն Իսկանդարյանը: Երիտասարդները եղան նաև հրդեհից տուժածների նոր բնակարանում։ ՀԵՀ մարզային կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին Այգեպարի մանկապարտեզ: Մանկապարտեզի սաներին փոխանցեցին հագուստ, խաղալիքներ։   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն aygepar1 aygepar aygepar3 aygepar3 aygepar4 aygepar6