Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով հարցաքննվեցին փորձագետները. ՀՔԱՎԳ

Հասարակություն
g_image1-300x205

2014 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին և նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին, ովքեր անփույթ վերաբերմունք են դրսևորել ծառայության նկատմամբ, որն առաջացրել է էական վնաս, այն է՝ Հայկ Խաչատրյանի մահվան: Սույն դատական նիստին տուժող կողմը կրկին չէր ներկայացել, իսկ փորձաքննության եզրակացության վերաբերյալ դիրքորոշումը դատարան էր ներկայացվել գրավոր: Նշված գրությամբ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը հայտնել էին դատարանին, որ անիմաստ են գտնում դատական նիստին մասնակցել և վստահություն էին հայտնել, որ գիտականորեն չհիմնավորված եզրակացությամբ փորձագետների նպատակը գործով ամբաստանյալ բժիշկներին պաշտպանելն է: Նշված գրությամբ հայտնվել էր նաև, որ ինչպես դատաքննության արդյունքների, այնպես էլ փորձաքննության եզրակացության վերաբերյալ դիրքորոշում տուժող կողմը կներկայացնի գրավոր՝ դատական վիճաբանությունների փուլում: 2014 թ. հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում ընդգրկված երեք փորձագետ՝ Զավեն Տեր-Ավետիքյանը, Մելանյա Շաբոյանը և Գայանե Մելիք-Անդրեասյանը: Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ ընդհանուր կրծքային ամբիոնի վարիչ, վիրաբույժ Զավեն Տեր-Ավետիքյանը հարցաքննության սկզբում իր ցավակցությունը հատնեց կատարված դժբախտության առթիվ, սակայն նշեց, որ «բժշկությունը ունիվերսալ գործիքներ չունի, որ բոլոր հիվանդությունները բուժվեն, կան հիվանդություններ, որոնք չեն տեղավորվում ստանդարների մեջ»: Փորձագետը նշեց, որ, ծանոթանալով գործի նյութերին, չի գտել որևէ բժշկական սխալ, որը հանգեցրել է դժբախտությանը: Զ. Տեր Ավետիքյանը հավելեց, որ նույնիսկ ախտորոշումը ճիշտ դրվելու դեպքում կայծակնային ձևով ջրծաղիկի սպեցիֆիկ բուժում չկա, իսկ ստանդարտ բուժման դեպքում մահվան ելքի հավանականությունը մեծ էր: Փորձագետը մեղադրողի հարցերին ի պատասխան նշեց, որ որովայնային ցավերի դեպքում առաջնային ստուգվում է սուր որովայնային պաթոլոգիաների առկայությունը, որի համար նշանակվում է դինամիկ հսկողություն, բացի այդ, նշեց, որ գործիքային միջոցները հիվանդության ախտորոշման համար լրացուցիչ դեր ունեն, և այդ հարցում վերջակետը դրվում է բժշկի անմիջական ստուգման (ձեռքով) միջոցով: Փորձագետը նշեց, որ հիվանդին ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելը սխալ չէր, քանզի ինֆեկցիոն հիվանդանոցը մոնոպրոֆիլ է և այնտեղ չեն կարող բուժում իրականացնել սուր որովայնային պաթոլոգիաների դեմ: Մեղադրողը նշեց, որ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ ինֆեկցիոնիստը և վիրաբույժը համագործակցել են, սակայն քրեական գործով նման տվյալ չի ձեռք բերվել և խնդրեց պարզաբանել այդ հանգամանքը: Զ. Տեր-Ավետիսյանը նշեց, որ համագործակցության մասին տվյալները որևէ կերպ չեն ֆիքսվում և հավելեց, որ նրանք առանձին-առանձին նայել են հիվանդին, եթե լրացումներ ունենային՝ մեկը մյուսի նշանակած բուժմանը, կկարողանային դա անել: Փորձագետը հնչեցված հարցին ի պատասխան հայտնեց, որ ինֆեկցիոնիստը պարտավոր չէր հետաքրքրվել Հայկ Խաչատրյանին տեղափոխելու հարցով, քանի որ ըստ փորձագետի «նա իր պարտքն արդեն կատարել էր»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ