Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակի ճանապարհային քարտեզը Գագիկ Ծառուկյա՞նն է ձեւավորում. Առավոտ

Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

Եռյակը հետ չի կանգնել իշխանափոխության գաղափարից եւ հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակ-քառյակի հանրահավաքում հնչելու են իշխանափոխության կոչեր: Այսօր խորհրդարանում եռյակի հերթական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Եռյակի այսօրվա նիստի օրակարգում եղել է խորհրդարանում ստեղծված իրավիճակը: Ըստ Հակոբյանի իշխող ՀՀԿ խմբակցությունը խորամանկությունների է դիմում եւ նախագծեր է բերում, որոնք հրատապ են ճանաչում իրենց իսկ կառավարության կողմից`ստվերում թողնելով ընդդիմության առաջարկները: Հիշեցնենք, որ երեկ, ոչ իշխանական ուժերը օրենսդիր մարմնին հրատապ քննարկման համար ներկայացրել էին կառավարման ճգնաժամի մասին հայտարարության եւ ԸՕ-ի փոփոխությունների քննարկման հարցերը, որոնք, ըստ կանոնակարգի, պետք է քննարկվեն 72 ժամվա ընթացքում: Ժամանակն անցնում է, հարցերը դեռ չեն ընդգրկվում նիստերի օրակարգ: Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ ՀՀԿ-ի պահվածքը հեռու է խորհրդարանին բնորոշ գործընթացից ու խորհրդարանական մշակույթից: Թեեւ ընդդիմությունը ցանկացած պահի կարող է բոյկոտել նիստերը, բայց այս պահին որոշել են ակտիվորեն մասնակցել քննարկումներին: Մանրամասներն՝  այստեղ