Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր չորս բռնցքամարտիկները հաղթանակով սկսեցին առաջնությունը

Սպորտ
sport-boks

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը մեր 7 պատվիրակներից 4-ը հաղթանակ են տարել, իսկ երեքը` պարտվել: Առաջին փուլի արգելքը հաղթահարել են 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը եւ 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը: Իսկ ահա 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը եւ 75 կգ քաշային Արմեն Մինասյանը զիջել են մեկնարկային մրցամարտում եւ դուրս մնացել հետագա պայքարից: Այսօր իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Սպարտակ Թամարյանն ու Արարատ Գյուլբանգյանը, իսկ 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանն ու գերծանր քաշային Գնել Մուրադյանը առաջին անգամ կմտնեն մրցասպարեզ: