Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արյան բաղնիքները բնորոշ են Սյունյաց արքունիքին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը (տեսանյութ)

Քաղաքականություն
-PgpmekI3m8

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ում չկա մի ոլորտ, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքները: ԱԺ-ն շարունակում էր ՄԻՊ նախորդ տարվա զեկույցը: Ըստ պատգամավորի՝ մեկ մլն-ից ավելի աղքատ մարդ կա ՀՀ-ում, սակայն նրանք որպես իրենց ամենակարեւոր խնդիր մատնանշում են կոռուպցիան, անարդարությունն ու իրավական անպաշտպանվածությունը, դատարանների ոչ անկախ լինելը. «Եթե հակառակ մտածող մարդ լինի ՀՀ-ում, ապա մենք նրան կհամարենք բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի ու կներկայացնենք Գինեսի գրքում ընդգրկվելու»: Նա ընդգծեց, որ այսօր պայմանական դատավճռի են ներկայացնում Շահեն Հարությունյանին, մինչդեռ սյունյաց արքունիքում առկա հանցագործները մեկ օր անգամ պատժի չներկայացվեցին: Այնուհետեւ տիկին Զոհրաբյանն անդրադարձավ վերջերս Սյունքիի մարզպետի խորհրդականի այն հայտարարությանը՝ եթե մեկը փորձի իրեն սպառնալ, նրա համար արյան բաղնիք կսարքվի՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին. «Սյունյաց մարզպետի աշխատանքային ռեժիմում է վախեցնելը, սպառնալը, ահաբեկելը, իր մտքի գոհարները շարադրել այդ կերպ: Հայտնի խոսք կա՝ ուժը ուժ է ծնում, եւ այդ խորհրդականը կարող էր այդպես խոսել միայն իշխանությունների հովանու ներքո»: