Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թարգմանչաց տոնը՝ Նյու Յորքում

Հասարակություն
31

Հոկտեմբերի 20 – ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի Գալուստյան սրահում մեծ շուքով նշվեց Թարգմանչաց տոնը, որն անցավ ջերմ մթնոլորտում ։ Դրոշակների մուտքով բացվեց ցերեկույթը , որից հետո հնչեցին ՀՀ եւ ԱՄՆ օրհներգերը ։ Վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանի բացման խոսքից հետո բեմահարթակը տրամադրվեց վարժարանի տարբեր դասարանների աշակերտներին ։ Հնչեցին խմբակային երգեր ( խմբավար՝ Անահիտ Պողոսյան )` «Թարգմանչաց տոն», «Ոսկե դար», «Զինանշան» եւ այլ երգեր։ Գեղարվաստական հայտագրում հնչեցին Դ.Վարուժանի, Ե. Չարենցի , Ավ. Իսահակյանի, Պ.Սեւակի, Հ.Սահյանի, Ինչպես նաեւ ՝ Ժակ Հակոբյանի, Մ.Իշխանի եւ ուրիշների ստեղծագործություններ։ Բանաստեղծությունների կատարմամբ հանդես եկան Օլիվիա Ներսիսյանը , Շանթ Ինճոյանը , Կերի Պարոն , Լեւոն Ռակուբյանը, Դավիթ Հովհաննիսյանը Մարիա Փափազյանը, Անահիտ Ինջիղուլյանը եւ ուրիշներ։ Ցերեկույթի ավարտից հետո վարժարանի սաներին եւ մանկավարժական ողջ կոլեկտիվին շնորհավորեց եւ երախտագիտական խոսք ասաց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ  Տ. Աբրահամ Քհնյ. Մալխասյանը։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Լուսանկարները՝  հեղինակի Նյու Յորք1 2 4 5 6 7 8 9