Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խանի պես էինք ապրում, որովհետև կիրթ էինք, հիմա դարձանք մուրացկան». Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
aravot1

Ադրբեջանի Թարթառի շրջանի Բեգում Սարով հայկական գյուղի բնակիչ Սուրեն Տոնյանը տարիներ առաջ 600 այլ ընտանիքների հետ փախել է թշնամուց և ապաստանել Հրազդանում: Կարոտն աչքերում՝ ամեն օր հիշում է իր կորցրած տունը, շրջկոմի առաջին քարտուղարից նվեր ստացած «Ժիգուլի» մակնիշի մեքենան («Իտալիայի վիպուսկ էր, է՜»,- ծիծաղում է):     aravot 40 տարվա գյուղատնտեսը ոչինչ չի խնայել զավակներին բարձրագույն կրթությամբ ապահովելու համար: «Խանի պես էինք ապրում, որովհետև կիրթ էինք: …Դարձանք փախստական, դարձանք մուրացկան», – դառնությամբ պատմում է Սուրեն պապը: Մինուճար որդին զոհվել է Արցախի ազատամարտում: Կինը կորստյան վշտին չի դիմացել: Այդ օրվանից ի վեր միայնակ է ապրում, ուրիշների հողը մշակում «փայի» դիմաց: Պատահել է՝ խաբել են, չեն վարձատրել, սակայն երբեք իր բախտից չի բողոքել: «Բոլորից գոհ եմ», -ասում է նա: Օրերը ցրտելուն պես 85-ամյա ծերունին դադարում է աշխատել, քանի որ ճողվածքի ցավն իրեն զգացնել է տալիս: Վիրահատությունն անհնարին է. 37000 դրամ կենսաթոշակը միայն կոմունալ ծախսերի համար է բավականացնում: Ամբողջական հոդվածը  այս հասցեով՝