Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարությունն ընդունեց հակաօրենսդրական որոշում. Էկոլուր

Հասարակություն
102059124332

2014թ-ի հուլիսի 31-ին գործադիրն ընդունեց 781 - Ն որոշումը, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը: «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության եւ բնական պայմաններում վերարտադրությաննպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշմամբ տնտեսվարողին թույլատրվում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել այլ տարածք, եթե հնարավոր չէ այդ բուսատեսակները պահպանել տնտեսական գործունեության տարածքում: Որոշումը հիմնված է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վրա, սակայն այն հակասում է նույն օրենքի 17-րդ հոդվածի եւ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթներին: «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5- 17-րդ հոդվածով «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»: Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածով «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է … եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»: Նշենք, որ հենց այս որոշման ընդունման հետ միաժամանակ «Lydian International» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը ներկայացրեց Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, որտեղ նշված է, որ Ամուլսարի ծրագրի տարածքում աճող Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) բույսը կտեղափոխվի հանքի տարածքից: