Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե ոստիկանապետը գնար թատրոն, կիմանար, որ դա ներկայացում էր. Ազատ Արշակյան (տեսանյութ)

Ոստիկանի կերպարը պետք է օրինակելի լինի՝ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Խորհրդային միության քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ Նա վստահ է, որ Շանթ Հարությունյանի դեմ կատարվածը ներկայացում էր նախապես ծրագրված սցենարով. «Մահակները պետք է հեռացվեին, և դա չդառնար քրեական գործ»։ Շանթ Հարությունյանի որդու բանտարկությունն էլ առավել ևս անհիմն է որակում. «Ոստիկանությունը քանի որ թատրոն չի գնում, չգիտի, որ Լաերտն ու Համլետն իրար չէին սպանելու»։ Հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանն էլ նշում է՝ այլևս այսպես հնարավոր չէ շարունակել. «Շանթի դատապարտությունն էլ ավելի խորացրեց անջրպետը հասարակության և իշխանության միջև»։