Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ցմահ դատապարտյալը հացադուլ է սկսել. մայրը դատախազության մոտ է (տեսանյութ)

Տաքսու վարորդի սպանության, ինչպես նաեւ երկու դանակահարությունների համար ցմահ դատապարտված Արեն Չատինյանը երեք օր է՝ հացադուլի մեջ է։ Նրա մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, Լոռու Ագարակ համայնքից եկել էր գլխավոր դատախազություն՝ պահանջով, որ տղայի գործը վերանայվի, բայց ստացել բացասական պատասխան։ «Ինձ մնում է միայն՝ ես ինքս հետաքննությունները վարեմ, գողությունը, սպանողին գտնեմ, բերեմ, ասեմ՝ վերցրեք»,- ասում է մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը։ Մայրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գործով զբաղվող քննիչ Բաբկեն Մարտոյանին մեկ տարի անց մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով՝ ապացույցները խեղաթյուրելու համար։