Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Գյուլին խոստացել է, որ կոչնչացնի Շանթ Հարությունյանին». «For Right»

Քաղաքականություն
cb8c677527fc3dd949e95f7be36c8b3c

«Երբ հայ-թուրքական արձանագրություններ կազմելու գործընթացը սկսվեց, ես հոդվածաշար եմ գրել, որով հիմնավորել եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը հայրենիքի դավաճանություն է: Սերժ Սարգսյանը Գյուլին խոստացել է, որ կոչնչացնի Շանթ Հարությունյանին, թող գա դատարանում ցուցմունք տա այդ մասին»,- այսօր դատարանում հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը: Նա դատարանին նաեւ միջնորդեց դատարան հրավիրել Հայաստանում Ռուսաստանի Դաշնությանը դեսպան Իվան Վոլինկինին. «Թող գա ցուցմունք տա, արդյոք մեզ նկատի ուներ, երբ ասում էր, թե պետք է ոչնչացնել բոլոր այն ուժերը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ: Ես սաղ կյանքս սեպ եմ խրել այդ «բարեկամության» մեջ, քանի որ Ռուսաստանը մշտապես գաղութացրել է Հայաստանին»: Իսկ պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը իր վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում, սակայն ընդունեց իր մեղքը մի շարք այլ հանգամանքներում. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ամբողջ կյանքում արել եմ այն, ինչ պետք է անեի: Գտել եմ, որ պետք է հայրենիքը պաշտպանեմ, գնացել-պաշտպանել եմ: Գտել եմ, որ պետք է դուրս գամ փողոց, դուրս եմ եկել փողոց: Այո, ես մեղավոր եմ ծնողներիս առաջ, որովհետեւ լինելով նրանց միակ որդին թողեցի տունս եւ մեկնեցի սահման՝ երկիրը պաշտպանելու համար: Երեք անգամ վիրավորվել եմ, 21 տարուց ավելի ծառայեցի, այդպես էլ ժամանակ չգտնելով լավ որդի լինելու համար: Մեղավոր եմ ընտանիքիս առջեւ, որովհետեւ չկարողացա լինել ոչ հոգատար ամուսին եւ ոչ էլ նվիրված հայր: Ես ինձ մեղավոր եմ ճանաչում մեր զոհված եւ չզոհված ընկերների առջեւ, որոնց իղձերն անավարտ թողեցի, որովհետեւ սա մեր երազած երկիրը չէ…»: