Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿԴԻՄԱՆԱ...

Տնտեսություն

Մի քանի հազար դոլար արժողությամբ ապրանքներով բարձված մի մեքենան բեռնաթափվեց այսօր Սովետաշենի աղբանոցում: Պետեկամուտների նախարարությունն իրականացնում էր արդեն երկրորդ ցուցադրական պատիժն` ուղղված անպարտաճանաչ հարկատուներին: Այս անգամ ոչնչացվեցին 5 500 տուփ` մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված ծխախոտ եւ 5 200 շիշ` ակցիզային դրոշմանիշերի խախտումով արտադրված տեղական արտադրության օղի, գինի եւ կոնյակ:

Առգրավված ապրանքների հիմնովին ոչնչացման համար ընտրվել է հատուկ միջոց` այրում բենզինի միջոցով: Պետեկամուտների նախարարությունից վստահեցնում են, որ այդ դեպքում մթնոլորտի ախտոտման համար պարտադիր վճարում են «բնապահպանական վճար»:

Պետեկամուտների փոխնախարարը նշեց,որ հավանաբար 2 շաբաթից նորից կիրականացվի նմանատիպ պատժամիջոց: Պետեկամուտների փոխնախարար Մանվել Եգանյանի խոսքերով այդ միջոցով իրենք փորձելու են պարզել, թե ով կդիմանա Պետեկամուտների նախարարությո՞ւնը, թե՞ անպարտաճանաչ հարկատուները: