Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» ջախջախեց բարձրագույն խմբի առաջատարին

Սպորտ
4b169ea133d66946490126118cf54106

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները։ Հայաստանի բարձրագույն խմբի ընդգծված առաջատար Երեւանի «Ուլիսը» սեփական խաղադաշտում 1։4 հաշվով պարտվեց հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցին»։ «Թիմը առաջին րոպեներից պատրաստ չէր։ Չգիտեմ, արդյոք խաղացողների փոփոխությունը պատճառ դարձավ, համենայնդեպս մենք ձախողեցինք առաջին խաղակեսը։ Երկրորդում միանգամից երեք փոփոխություն արեցինք, որի հաշվին խաղն ընթացավ մեր առավելությամբ, բայց ավելին անել չհաջողվեց։ Նախորդ խաղի համեմատ 6 ֆուտբոլիստների փոփոխեցինք, որպեսզի նրանք հանգստանան, քանի որ երկու օր հետո առաջնության հանդիպում ունենք» - խաղից հետո ասաց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը։ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը, չնայած խոշոր հաղթանակին, այնքան էլ գոհ էր թիմի խաղից. «Ես շնորհակալ եմ տղաներից առաջին խաղակեսի համար, սակայն երկրորդում նրանք պետք է եւս 3-4 գոլ խփեին։ Միգուցե նրանց վրա ազդեց առաջին խաղակեսի 4։0 արդյունքը, սակայն նրանք պետք է կենտրոնացած լինեն ամբողջ խաղի ընթացքում»։ Զուգահեռ ընթացող «Միկա» - «Գանձասար» գավաթային խաղում 2։0 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը։ Վերը նշված զույգերի պատասխան խաղերը կայանալու են հոկտեմբերի 22-ին։